▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանում երկրաշարժը զգացվել է` 5-6 բալ ուժգնությամբ. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ. ԱԻՆ

Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ եւ արեւելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան`  Երեւան քաղաքից 8 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը։

Երկրաշարժը զգացվել է Երեւան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում`  3-4 բալ ուժգնությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more