▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխաները շաքար են ստացել, չեք վախենո՞ւմ, որ գիշերը մղձավանջ կտեսնեն․ Ռուբեն Մելիքյանը՝ դպրոցում կատարվածի մասին

Երեխաները շաքար են ստացել, չեք վախենո՞ւմ, որ գիշերը մղձավանջ կտեսնեն․..Փաստաբան Ռուբեն Մելիքյանը սոցցանցի իր էջում տեսանյութի միջոցով անդրադարձել է Ջոն Կիրակոսյանի դպրոցում կատարված դեպքին։

***

Հանրակրթական դպրոցներից մեկում իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողության առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել է համապատասխան մարմիններին՝ կատարված գործողությունների՝ երեխայի լավագույն շահի տեսանկյունից իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:

«Կարևոր ենք համարում, որ երեխաների ներկայությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող հատուկ գործողությունները հաշվի առնեն երեխաների լավագույն շահը և հոգեբանական առանձնահատկությունները:

Այդ իմաստով ԿԳՄՍ նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանի դպրոցներից մեկում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ստացվող ահազանգերը և հորդորում համապատասխան կառույցներին՝ ուսումնական հաստատություններում գործողություններ իրականացնելիս հաշվի առնել վերը նշված հանգամանքները:

Միաժամանակ հայտնում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել ՀՀ բոլոր շահագրգիռ պետական կառույցների հետ՝ ուսումնական հաստատություններում անվտանգության մակարդակը բարձրացնելու, այդ թվում նաև աջակցելու իրավապահների օրինական գործողությունների իրականացմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, աշխատակցներից մեկին տեղափոխել են Քննչական կոմիտե։ Աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ անառակաբարո արարք կատարելու հոդվածով, հայտնել է ՔԿ մամուլի քարտուղարը: Գոռ Աբրահամայանը հայտնել է, որ քննիչը կայացրել է աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչը և իրականացվել է։ Այս պահին այդ անձի հետ կատարվում են քննչական գործողություններ։ Այլ տեղեկություն նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվել։

***

Հասկանում ենք, որ ավելի վաղ մեր կողմից նշված վարույթի շրջանակներում դպրոցի աշխատակցի ձերբակալումը տեղի է շատերի աչքի առաջ և ավելի մեծ է հավանականությունը, գուցե նաև գայթակղությունը՝ ինչպես տուժող անչափահասի, այնպես էլ մեղադրյալի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն հրապարակելու, գրում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Խնդրում եմ, սակայն, բացարձակ առաջնահերթություն դիտարկել երեխայի լավագույն շահը և վերջինիս կրկնազոհացումից խուսափելու հանգամանքը։ Բացի այդ, գործ ունենք անմեղության կանխավարկածի հետ։ 

Հետևաբար անձնական տվյալներ, վարույթով ներգրավված մարդկանց նույնականացնող մանրամասներ հրապարակելուց խնդրում եմ զերծ մնալ», - գրել է նա։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more