▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Մաշ Իսրայելյանի՝ վթարից մահացած քրոջ հետ մեքենայում եղել է ՔՊ-ական պատգամավորի բարեկամը

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն «ԱրմԼուր»-ի հետ զրույցում հաստատել է, որ օրեր առաջ վթարի ենթարկված և մահացած Էլեն Իսրայելյանի հետ ավտոմեքենայում եղած երիտասարդը իր բարեկամն է՝ կնոջ եղբոր տղան, ով հիմա հիվանդանոցում է։

Պատգամավորի խոսքով՝ «մեքենան տղայինն է եղել, վստահել է աղջկան, աղջիկն էլ սխալ երթևեկություն է արել»։

«Էստեղ մի ուրիշ բան է կատարվել, որն ինձ շատ է վրդովեցրել։ Տղայի՝ Արսենի անունով մի քանի բանկային քարտեր են եղել, որոնք մեքենայից անհետացել են, որոշ ժամանակ հետո էլ այդ քարտերից բավականին մեծ գումարներ են տարել»,- նշեց Ասլանյանը՝ հավելելով, որ քննիչներն ասել են՝ հնարավոր չի այդպիսի բան լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more