▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդական պալատի փոխարեն կկառուցվի Արարատ լեռը խորհրդանշող բնակելի համալիր

Shamshyan.com-ը գրում է, որ հայ ճարտարապետները՝ «Ֆորեսթ Ֆուլթոն» ընկերության մասնագետների գլխավորությամբ մշակել են գրասենյակային-բնակելի հսկայական համալիրի նախագիծ: Համալիրը կրելու է «Ժանյակաձև բլուր» (Lace Hill) անվանումը: Այն կլինի Արարատ լեռան կրկնօրինակը՝ բնակելի շենքի տեսքով: Նախագիծը մշակվել է «Ավանգարդ Մոթորս» ընկերության հանձնարարությամբ: Արհեստական բլուրը, որը կառուցվելու է Երիտասարդական պալատի փոխարեն, ունենալու է 85,000 քմ տարածք: Համալիրի ողջ մակերեսը, որը նման է լինելու մեղվափեթակի, կկառուցվի երկրաչափական անկանոն ձևերով: Հեռվից այն նման կլինի Գեղարդավանքին: Ճարտարապետները նշում են, որ համալիրը դառնալու է Երևան քաղաքի՝ վաղուց վատթար վիճակում հայտնված կենսակերպի որակի բարելավմանը տանող առաջին քայլը: Արհեստական բլրի վերին մասը մասամբ ծածկված կլինի խոտածածկով: Բացի այդ, համալիրի վերնածածկի վրա աճեցվող բույսերը հնարավորություն կտան թռչուններին բնակվել այնտեղ: Կանաչապատ տարածքների ոռոգման համար կօգտագործվի տեխնիկապես զտված ջուր, իսկ երկրաջերմային հորերը կապահովեն համալիրի ներսում համապատասխան ջեմաստիճանը: Շենքի հարավային, արևելյան և արևմտյան կողմերում կկառուցվի ուղևորների և հեծանվորդների համար նախատեսված հսկայական այգի:

 Առավել մանրամասն` այստեղ

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more