▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդին անհրաժեշտ է օգնություն

Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, Սասուն Գասպարյանը ունի մեզանից յուրաքանչյուրի օգնության ու զորակցության կարիքը: Խնդրում ենք անտարբեր չլինել և հնարավորության սահմաններում Աստծո կողմից մեր մարդասիրական համեստ ներդրումն ունենանք այս երիտասարդի հետագա կյանքը բարելավվելու համար, որովհետև նա տառապում է «բեխտերեվի»  հիվանդությամբ, որն արգելք է հանդիսանում Սասունի աջակողմյան ձեռքի և ոտքի մկանները համապատասխան ոսկորների հետ զարգանալու համար: 

Այժմ հիվանդությունն այնքան է զարգացել, որ երիտասարդը կարիք ունի շուտապույթ բուժման, որպեսզի խուսափի հավերժ սայլակին գամվելու ճակատագրից և վտանգից, որը կարող է վերջ դնել իր կյանքին:

Սասուն Գասպարյանին օգնելու և աջակցելու համար բացվել է հաշվեհամար Արդշինինվեստ բանկում`

24700277636400

Հաշվեհամարը բացվել է նրա ազգակցուհի Մարիամ Այդինյանի անունով:

Նկարը՝ Սասուն Գասպարյանի

Աղբյուր՝ Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more