▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրորդ համաշխարհային պատերազմը Հայաստանի համար չի կարող կոչվել Հայրենական պատերազմ

Այսօր Շուշիի ազատագրման օրն է, որտեղ մենք, որպես անկախ պետություն հաղթել ու հող ենք ազատագրել: Արցախյան պատերազմը մեզ համար հայրենական պատերազմ էր, պատերազմ հայրենիքի համար: 
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, ցավոք, հայ ժողովուրդը չի ունեցել անկախ պետություն: Այդ պատերազմին մասնակցել են հարյուր հազարավոր հայեր, բայց Հայաստան պետություն չի եղել, ուստի Երկրորդ համաշխարհային պատերազմը Հայաստանի համար չի կարող կոչվել Հայրենական պատերազմ: Նույն այդ պատերազմին հայեր են մասնակցել նաեւ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների բանակներում:

 Հ. Գ. Իմ երկու պապն էլ մասնակցել են այդ պատերազմին, որոնց երկուսին էլ շատ սիրում ու գնահատում են: Մորական պապս այսօր էլ կենդանի է (վերադարձել է մեկ ոտքով) Երկար տարիների կյանք նրան:

Արթուր Խեմչյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more