▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՐՎԱՆԴ ՂԱՐԻԲՅԱՆՆ ի պաշտպանություն ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Հեռուստահաղորդավար Երվանդ Ղարիբյանը, նշելով, որ այսօր համացանցում հանդիպել է խավարամիտ ամբոխի հերթական հարձակմանը, որոշել է հանդես գալ ի պաշտպանություն Նազենի Հովհաննիսյանի ու  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ի՞նչ էր պատահել:
Ընդամենը` Նազենի Հովհաննիսյանն իր կարծիքն էր հայտնել հայ "երկրպագուների" անկուլտուրական պահվածքի վերաբերյալ:
Ընդ որում` միանգամայն տեղին: Մի խլնքոտ /հազար ներողություն այս բառի համար/ սայթ էլ բորբոքել էր կատարվածը` տեղադրելով մարտնչող տգետների անվայելուչ քոմենթները:
Անձամբ Նազենիին չեմ ճանաչում,սական հայ աղջկա միանգամայն տեղին դիտողությունը չգիտես ինչու դարձավ "համազգային" խնդիր ու սկսվեց վիրավորանքների հեղեղը: Զարմանալի է, նրա գրածների մեջ որևէ կոնկրետ վիրավորանք չկա,միայն ընդհանուր բնորոշումներ և Ցավ մասսայական անկուլտուրական պահվածքի համար, սակայն հետագա զարգացումները ստիպեցին նրան ներողություն խնդրել` անհասկանալի է, թե ինչի համար:

Որպես աջակցություն Նազենիին կցում եմ FB-ի գրառումս արված 2011 թ. հունվարին Շերեմետևոյի օդանավակայանում և հայտարարում եմ, որ գրածիս համար որևէ մեկից ներողություն խնդրել չեմ պատրաստվում:

 

Էլի "բախտ" վիճակվեց Աէրոֆլոտի չվևրթով թռչել Մոսկվա: Էլի չոբան հայերը իրար վրայով մագլցեցին մինչև իրենց տեղերը, վեշ-մեշոկները մի կերպ խցկեցին բեռնախցիկնեռը, իրար վրա գոռգռացին, փնթփնթացին, ուղեկցորդուհու հետ չանա տվեցին, կողքիններին բրդբրդելով վեր ընկան տեղները`բոլորն էլ սև, անլվա, քրտնքահոտ, իրանցից գոհ: Մինչև վերջին խազը հեռախոսով խոսացին կարծես գործերն հելել իրենց ուտում են ու եթե հանկարծ, աստված մի արասցէ, մի վայրկյան կտրվեն հեռախոսից` աշխարհի բոլոր բիզնեսները կանգ կառնեն: Բայց վրաներից շան հոտ է գալիս ու զարմանում ես, թե սրանց որ մի հիմարն է ինքնաթիռի տոմսի փող պարտք տվել, որ սենց սուրույով էկել-լցվել են էս անտեր ինքնաթիռը: Թռիչքի ընթացքում անդադար խոսեցին`բարձր-բարձր, առանց դույզն-ինչ քաշվելու, որ ողջ ինքնաթիռը իրենց բովանդակալից զրույցն է լսում: "Ախչի մի հատ վեշս դիր ըտե, Ախչի էդ անտեր սունկեն տու` մեջից հացը հանենք": Ու ախչիներն էլ մի 60-65-նոց, չեմ էլ իմանում ոնց ասեմ, տատի են ,թե պառավ են, թե ծերացած էգ են, լեզուս չի պտտվում այդ տձև, ոսկե զըբերով լխկած թթխմորներին կին անվանեմ...: Հոտի մասին ավելի լավ է չարտահայտվեմ...: Նույնն էլ, եթե ոչ ավելի վատ, դրանց արու տարբերակներն են` փնթի, սև, անթրաշ, անատամ, յուղոտ մազերով: Իրանք սև, հագածները սև` մի քանի ամիս չլվացված շորերի, մի քանի շաբաթ /մի գուցե նաև ամիս?/ չլողացած մարմնի և սիգարետի մի նոկաուտային "բուրմունքով": Ինքնաթիռի անիվները գետնին դիպչելուն պես նույն չոբանները խելահեղ ծափահարում են և միահամուռ, միայն իրենց հայտնի բնազդով արձակում ամրագոտիները, միացնում հեռախոսները, ոտքի կանգնում ու ... սկսվում է այն, ինչը տեղի էր ունեցել թռիչքից առաջ, միայն հակառակ հերթականությամբ: Ու էլի սկսում է նույն հարայհրոցը` " Ախչի վեշս, Արա պալտոնըս, Ախպեր սունկես": Ձեռի հետ ել զանգում են ստեղ-ընդեղ, թե բա չես ասի` սաղ-սալամաթ պասադկա արինք: Ու էլ ոչ մի ուժ սրանց չի կարող ստիպել տեղները նստել մինչև ինքնաթիռի կանգ առնելը: Ուզում ես պատռվի ռուս ուղեկցորդուհի, ուզում ես տասն անգամ հայտարարի ռուս հրամանատար, հարիֆ չկա, նստեմ, որ ինձնից առաջ անցնեն? Հետո էլ ասում ենք հայերին չեն սիրում, զարմանում ենք, որ սքինհեդները հայերին /կովկասցիներին/ սպանում են: Լավ դրանք անասուն են /սքինհեդները/, բա մենք? Բա ուր մնաց 5000 տարվա քաղաքակրթությունը, 1700-ամյա քրիստոնեությունը: Ու հիմա Շերեմետևոյի օդանավակայանում նստած սպասում եմ Լոս Անջելեսի չվերթին և ինքս ինձ ուտելով գրում եմ այս տողերն ու հարց տալիս ինձ. Մենք միշտ ենք այսպիսին եղել, թե նոր ենք այսպես այլասերվել? Այսքան անդաստիարակ, տգետ, անկուլտուրական, անլվա, անպարկեշտ, մի խոսքով չոբան հայ որտեղից ծլեց: Էն սովետի տարիներին էլ այսպիսի բաներ կային, բայց ոչ այս մասշտաբների, մարդիկ ինչքան հիշում եմ գոնե լողանում էին, հատկապես ինչ-որ տեղ գնալուց առաջ: Որտեղից հայտնվեցին սրանք, ով եկրաչափական պրոգրեսսիայով բազմացրեց սրանց, էս ինչ աղետ է , ժողովուրդ...:

... Գրեցի, հանգստացա, ինձ կներեք անկեղծության համար, կոկորդիս էր հասել: Լավ, մի ժամ մնաց թռիչքիս, մի քիչ ել ինտերնետը փորփրեմ:

Լավ եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more