▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս չե՞ք․․․Պետրոս Ղազարյան

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լսեցի Աջապահյանի հարցազրույցը, որտեղ ասում է, որ հարցազրույց է տվել ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՅԻՆ, իսկ այդ հարցազրույցը եթեր չեն տվել։ Հարցազրույցում Աջապահյանը խիստ քննադատում է Փաշինյանին, Քոչարյանին, Սերժին, ՀՀԿ-ին և Դաշնակցությանը։
Մի պահ պատկերացնում եք Հանրայինը գրաքններ Շիրակի թեմի առաջնորդին և եթերազրկեր Աջապահյանին։
Լիլիթ Գալստյանը 100 ստատուս կգրեր, որ այս իշխանությունը այնքան սրբապիղծ ու ապազգային է, որ գրաքննում է Եկեղեցուն, Արթուր Խաչատրյանը թղթեր կբերեր ԱԺ, Գեղամ Մանուկյանը թափ կտար էդ թղթերը, Ասպրամն ու Քրիստինեն հայրենասիրական ճառեր կասեին` ապացուցելով իշխանությունների ապազգային և հակաքրիստոնեական էությունը, էդ ամենը կլուսաբանեին Սերժի ու Քոչարյանի բոլոր ԶԼՄ ները, ֆեյսբուքյան ակտիվը և վարձու քաղաքագետների կհոխորտան։
Իսկ հիմա ոչ մեկի ծպտունը չկա, որովհետև Աջապահյանը քննադատել ա ՀՀԿ, Դաշնակ, Քոչարյան, Սերժին։
Հանգիստ գրաքննել են, եթերազրկել Սրբազանին։
Էս չեք՞»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more