▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես կզարմանամ, որ «Գնա քու» Հենրիկը հրաժարական տա

Քաղաքապետարան ունենք, աշխարհը չունի: Մենակ Հայաստանում, միջին օղակի չինովնիկը, կամ նրա հարազատը կարող է պարբերաբար հայտնվել սկանդալների ու անգամ քրեական պատմությունների կիզակետում և դա մնա անհետևանք այդ չինովնիկի կարիերայի վրա:
Ինչպես արդեն գրել են բազմաթիվ կայքեր և ինչպես արդեն հաստատել են ոստիկանությունից, ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդյակին (ով նույն այն խրոխտ երիտասարդն է, ում տրանսպորտի թանկացման դեմ ակցիաների ժամանակ ակտիվիստները փչացրեցին)` կռիվ անելու համար:
1986 թվականին ծնված Դավիթ Նավասարդյանին պատկանող (հարց է առաջանում, թե որտեղից 27 տարեկան լակոտին նման մեքենա) «Պորշ Կայեն» մեքենայի խուզարկության արդյունքում դրա միջից հայտնաբերել են մի հատ մեծ դանակ ու թմրանյութ: Ի դեպ, Դավիթ Նավասարդյանն էլ տվել է խոստովանական ցուցմունքներ:
Ցանկացած նորմալ երկրում անկախ այս պատմության եզրահանգումից, Հենրիկ Նավասարդյանը հրաժարական կտար, իսկ դատաքննությունը կորոշեր Դավիթ Նավասարդյանի մեղավորությունը:

 Հայաստանում ամեն ինչ այլ է ու ես կզարմանամ, որ մեր «Գնա քու» Հենրիկը հրաժարական տա, կամ էլ հեռացվի պաշտոնից ու էլ ավելի կզարմանամ, եթե դրա դանդալոշ որդյակը պատասխանատվության ենթարկվի: Լավագույն դեպքում թմրանյութի պահը իր վրա կվերցնի Նավասարդյան կրտսերի հետ բերման ենթարկվածներից մեկը` դառնալով քավության նոխազ ու պատմությունը որոշ ժամանակ անց կմոռացվի:

Հ.Գ. Նկատո՞ւմ եք, մեր չինովնիկների զավակները հավակնություններ ունեն դառնալու ավելի վատը, քանի իրենց պապաները...

Գեղամ Ասլամազյան

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` վիճաբանություն է տեղի ունեցել Գնունի շուկայի մոտ: Դավիթ Նավասարդյանը վիճաբանության մեջ է մտել 1991 թ. ծնված Անդրանիկ Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել Դավիթ Ն.-ին և պատճառել վնասվածքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more