▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս օրով գնում էիր Ծիծեռնակաբերդ, որ ի՞նչ անեիր....

Քննադատությունը` քննադատություն, քաղաքականությունը` քաղաքականություն, բայց էս կարգի խայտառակություն դժվար էր պատկերացնել: 

Րաֆֆի Հովհսննիսյանը մի քանի օր առաջ դիմելով հայ ժողովրդին` բոլորին կանչում էր ապրիլի 9-ին Ազատության հրապարակ` "հավատացնելով", որ Սերժ Սարգսյանը այդ օրվանից նախագահ էլ չի լինելու ու երդում չի տալու, իսկ եթե տա, ապա դա կլինի իր (Րաֆֆու) դիակի վրայով: Պատկերացրեք, Րաֆֆին ամբողջ հայությանը` Հայաստանից, Արցախից, Սփյուռքից կոնկրետ օրվա համար կանչում ա հրապարակ: Նույնիսկ ասում էր` ոտքով եկեք... 
Գալիս ա ապրիլի 9-ը ու Րաֆֆին հավաքվածներին ասում ա` ժողովուրդ ջան գնացեք տուն, ժամը 6-ին նորից կգաք, որ հաղթենք:... Ժամը 6-ին մարդիկ կրկին հավաքվում են, իսկ Րաֆֆին հիմա էլ ասում ա` գնացեք տուն, ամսի 12-ին կգաք: 
...
Մարդիկ չենթարկվելով Րաֆֆու կոչերին ԻՆՔՆԱԲՈՒԽ գնացին Բաղրամյան պողոտա, որտեղ հանդիպեցին ոստիկանական մի հզոր բանակի, ենթարկվեցին բռնության: Ոստիակնները նույնիսկ մարդկանց էին գողանում` բառիս բուն իմաստով, իսկ այդ ժամանակ Րաֆֆին իր "զորավարի" հետ գնում էր Ծիծեռնակաբերդ: Էս օրով գնում էիր Ծիծեռնակաբերդ, որ ի՞նչ անեիր....

 
Հ.Գ. Հետագայում չհամարձակվեք մարդկանց Բաղրամյան պողոտա գնալը կապեք Րաֆֆու հետ:

 

Հարութ Ուլոյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more