▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես պատերազմում եմ կռվել, խնդրում եմ ինձ հետ հարգանքով խոսել». Շիրազ Մանուկյան

Ազգային ժողովի միջանցքներում հարցուպատասխան է տեղի ունեցել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի և լրագրողների միջև։

Քննարկման հիմնական թեմաները վերաբերել են ԱԺ փոխնախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի կենսագրությանը և հենց Մանուկյանի քաղաքական անցյալին։

Շիրազ Մանուկյանը պարզաբանել է, որ Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայում իրականացրած հետազոտության մասին հարցեր ուղղելիս նպատակ չի ունեցել նրան վատ դրության մեջ դնել։

Ըստ պատգամավորի՝ խնդիրը «ուղեղային կենտրոնների» կողմից քաղաքական օրակարգերի մշակման մեջ է, և ինքը պարզապես ցանկանում է, որ իր դիմացինն ազնիվ խոսի իր կրթության ու գործունեության մասին։

Մանուկյանը շեշտել է, որ Ռուբինյանի տված պատասխանները համարում է ոչ լիարժեք։ Լրագրողների հարցերը, որոնք վերաբերում էին Մանուկյանի՝ նախկինում Հանրապետական (ՀՀԿ) լինելուն կամ Սերժ Սարգսյանի թիմում գտնվելուն, պատգամավորի կողմից արժանացել են կոշտ արձագանքի։

«Ես պատերազմում եմ կռվել։ Խնդրում եմ ինձ հետ հարգանքով խոսել»,- հայտարարել է նա՝ խուսափելով տալ ուղիղ «այո» կամ «ոչ» պատասխանը ՀՀԿ-ի հետ իր առնչության վերաբերյալ։

Աղբյուրն՝ այստեղ

info@asekose.am/095519696
Հասարակություն more