▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ռուս եմ.իմ բոլոր ցեղատյաց հայրենակիցներին` հրովարտակ

Ես ռուս զավակի հայր եմ: Ռուսի հայրը ռուս է: Ես նաև հայ զավակներ ունեմ, ինչպես նաև շվեդ:

Ես հայ եմ, շվեդ եմ, ռուս եմ, ոչ մեկ երրորդ ամենքից, այլ երեք, և անգամ ավել 100 տոկոս:

Իմ շվեդ, հայ ու ռուս զավակները եղբայրներ ու քույրեր են, իրարից հող չեն խլելու, չեն ստրկացնելու միմյանց, չեն տրորելու արժանապատվություն: Ես նրանց այդպիսիք եմ կրթում, նրանք կրթելու են միլյոններ:

Իմ զավակները կերտելու են նոր հայեր, ռուսներ, շվեդներ:

 

Եվ նրանք, իմ հայ, ռուս, վրացի, ու մնացյալ ցեղատյաց հայրենակիցներից, որ աչքիս ու ականջիս կընկնեն մարդատյատություն քարոզելիս, պետք է իմանան, որ ես նրանց համարում եմ իմ զավակների մահացու թշնամին, որին հասարակությունից մեկուսացնելն անգամ սպանելու գնով, կարող եմ համարել արդարացված:  

 

Քո դուշման ՄԵլիքն է Դավիթ ...,

ոչ թե ռուսը, թաթարը, վրացին, բուրյաթն ու մնացյալը...

 

2013.11.24, Քոռբյոլե

Վահե Ավետյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more