▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես շոկ ապրեցի` իմանալով, որ հայ սպան սպանվել է քնած ժամանակ. Քերոլայն Քոքս

Aysor.am-ը գրել է, որ այսօր Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի կիսանդրու բացման արարողությանը ներկա է եղել Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը. Նա, դիմելով Գուրգեն Մարգարյանի մորը, ասել է.

 «Ես էլ եմ մայր և ես անկեղծորեն արտասվեցի, երբ իմացա, թե ինչպես է սպանվել ձեր որդին: Ես շոկ ապրեցի` իմանալով, որ հայ սպան սպանվել է քնած ժամանակ, ապա խորը զարմանք, որ մարդասպանին Ադրբեջանում հերոսի նման են դիմավորել: Դա ինձ շատ է անհանգստացնում` անհանգստացնում է հենց Ադրբեջանի ապագայի, նրանց երեխաների դաստիարակման տեսանկյունից»,- ասել է Քերոլայն Քոքսն ու ավելացրել.

«Եվ պիտի ասեմ` ձեր հերոսներն իրական են: Ես խոստանում եմ, որ կաղոթեմ, որ ձեր երեխաները մեծանան խաղաղության և ազատության մեջ: Աստված օրհնի ձեր ընտանիքներին և Գուրգեն Մարգարյանի ընտանիքին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը` Aysor.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more