▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես սրբում եմ արցունքներս խոնավությունից` համեմված դավաճանությամբ....Մառլենա Մոշ

Asekose.am-ի գրական հյուրը Մառլենա Մոշն է:
Մառլենա Մոշ, Մոշ գրական անվանում է, հավանաբար ՄՈՇ-ի նման փշոտ և մոշի նման քաղցր, արմատներով Ստեփանակերտից, ընտանիքի հետ տեղափոխվել են Մոսկվա, և այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը: Մոսկվայում Մառլենային ճանաչում են , ոչ միայն նրա գրչով այլև հիանալի ձայնով, նրա շուրթերից հնչած շարականներով ու Կոմիտասով:

Նրա ստեղծագործությունները ամփոփված են «Մուսսան և ստրուկը» և «Ձայն-արձագանք» ժողովածուներում:

Մառլենան Ռուսաստանի գրողների միության անդամ է, նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն,ուզբեկերեն, հայերեն և այլ լեզուներով:

Ստորև ներկայացնում ենք մեր հայրենակցուհու բանաստեղծություններից մի քանիսը:



Իհարկե սպասում եմ քեզ,
Բայց սկսում եմ ներել
Եվ դրանից
գիշերը
Պարզ է պարզերից
Հեռանալով հեռու աղքատացած
Մայրաքաղաքային ձնարբուքին
Ես սկսում են թափառել
Կարոտած ծանոթ սյուժեների հետքերով....

***
Այնքան գեղեցիկ ես,
Որ քո մերկությամբ
Ավելին ես քան ցանկացած այլը
Ու արևոտ թափանցելով մարդկանց սրտեր
Կարեկցելով
ճանաչելով մարդկային ցավը
Ներում ես.... և
Ավելի խորը արժևորում քո մենությունը...
Հիշեցնելով քեզ
Երևի ես վատն եմ ավելի....

***
Ընտրությունը քոնն է
Ինձ քեզ եմ տալիս
Եվ հետն էլ
Հնարավորություն
Ինձ նորից իմ մոտ բերելու...

***

Օ~օ մարդիկ, մարդիկ
Ես սրբում եմ արցունքներս
Խոնավությունից
Համեմված դավաճանությամբ ու ստով
Օ~ եթե միայն դա լիներ զվարճալի
Հողը չէր թուլանա
Ձեր նկատմամբ իմ սիրուց
Հավատքից
Հույսից ....
                             Արմինե Մելքոնյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more