▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էսօր` ես չեմ...

Էսօր` ես չեմ...
Ինձ մի փնտրեք:

Արթնացել եմ էսօր անդե~մ
Ու անանուն,ինչ որ` մի մեկ,
Ավելի շատ որպես ընդեմ,
Քան լավատես արվեստագետ...

Մարդ,ով ներել չի ցանկանում,
Չնայած իր ծով բարության,
Ով երբեմն թե չարանում,
Վնասում է իրեն միայն:
Թաքնվում է աչքից հեռու
Եվ իր ցավն է թաքուն ծամում,
Մինչդեռ տգետ մեկի ձեռքում
Հաջողության ջահն է վառվում,
Վառվու~մ,վառվու~մ,հառնում է վե~ր,
<< Աստղերի >> հետ երկնին փարվում,
Դե աշխարհն էլ ձեռքերը վե~ր,
Ինչ ասում են,այդ է անում,
Դյուրին է,երբ քո փոխարեն
Ուրիշներն են գլուխ հանում...

Էսօր` ես չեմ...
Ինձ մի փնտրեք:

Ու թե կուզեք շիտակ ասեմ,
Էսօր կասեմ,ականջ արեք:

Պարկեշտության ոչ մի խոսքին
Չեմ հավատում,
Սուտ է ասում...

Էությունը` Աստծունն է...բայց
Մարդը ինքն է վերադասում
Էս աշխարհի:

Պարկեշտությու~ն,գութ կամ արժեք
Մարդն էդ ինչու պիտի շահի~ ու փայփայի~,
Թե կարող է վզին նստած գաղափարի,
Եվ` ուրանալ,և` քարոզել հանուն շահի:

Խոհեմ է,չէ":

Դուք համբերեք,ամբողջը չէ,
Որ ասացի:

Վերցրեք` արժեք հուշող ամեն 
Բառ փաստացի,
Խառնեք իրա~ր,հարե~ք մի լա~վ,
Ու գումարեք ձեր ապրածի
Գեթ` մեկ օրվան:

Անկեղծ ասեք,
Էդ ամբողջից ինչ կմնա...

Գուցե պստիկ ցավող մի բան,
Որ երբեմն անկոչ հյուրի նման թաքուն
Դռան շեմին թե հայտնվում,
Լոկ մի բառ է ասում միայն արհեստավարժ...
-Տեր իմ,մեղա~:

Եվ վերջ...
Պետք էր,ընդամենը,արտասանել հուզիչ ու վարժ,
Քնել հանգիստ,առավոտյան մեկնել տնից
Աշխարհիկ մարդ...
Եվ ինչ արժեք,պարկեշտություն կամ հոգեդարձ,

-Հապա` արի,ասեմ քեզ` կյա~նք:

Էսօր` ես չեմ...
Ինձ մի փնտրեք:

Նետում եմ դեն` անուն ու դեմք,
Փողկապ...հագուստ,տո` միտք,
Տո` խելք,
Ու լրիվ մերկ,
Հեռանում եմ ձեզնից` տղերք,
Եվ ձեզանից` տիկնայք շքեղ,
Ես հոգնեցի ձեզնից,անկեղծ,
Ես հոգնեցի քարոզել` սեր,
Հույսե~ր,հույսե~ր,հույսե~ր անտեր
Ու անլեզու,
Իբր մի օր,աշխարհն ինքն է ինձ բուժելու:

Մեկը կգա սեր ուզելու,
Մեկը գութ կամ պարկեշտություն,
Մեկս-մյուսի սրտին հլու,
Մի քիչ կապրենք` հավերժություն...

Փուչ մորմոքում:

Գեթ մի բան է կապում ձեզ հետ,
Որ տանում եմ ինձ հետ տիեզերք...
Որպես անգին հուշի մասունք,
Անկրկնելի,որպես թանկ երգ.

ես այն հոգուս երեք բառով,
կոչում եմ` Սե~ր:

Կամ,պարզապես,
-Սիրու~մ եմ` Ձեզ:

Էսօր` ես չեմ...
Ինձ մի փնտրեք:

Ազատ Աբրահամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more