▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ըստ Կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավարի` մորեխների, խավարասերների միակ մեղավորը թեղիներն են». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ըստ մամուլի՝ Երևանում շատացել են մորեխները և այլ միջատները, որոնք բնակիչներին անհանգստացնում են։ Հարցը պարզաբանելու համար փորձառու միջատաբանի փոխարեն, դիմել են այդ ոլորտից անտեղյակ Կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավարին, ով բոլոր հարցերին մեկ պատասխան ունի (ոջիլի պատմությունն է)։ Նյութից պարզվում է, որ մորեխների, զատիկների, խավարասերների, ինվազիվ տարբեր միջատների և վնասատուների միակ մեղավորը ԹԵՂԻՆԵՐՆ են և երբ հատվեն բոլորը, հարցը կկարգավորվի։ Աբսուրդ։ Լավ, վերջ լինելու է այս քարոզչությանը… Ծառերը բնակչության կյանքի վահանն են, դաշտում չեք, սա շոգ, արևոտ գերկառուսապատված քաղաք է, տասնյակ ռիսկերով լի արհեստական միջավայր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more