Վ.Սարգսյանի անվան ՌԻ-ի պետ գեներալ-լեյտենանտ Մ.Կարապետյանը կամավոր դիմում է ներկայացրել հրաժարականի մասին: ՊՆ խոսնակը գրել է, որ նրա դիմումը կքննարկվի ծառայողական քննության ավարտից հետո:
Այն, որ Ռազմական ինստիտուտում ահագին խնդիրներ կան, պարզից էլ պարզ է: Իսկ ամենավատն էնա, որ ընդհանուր մեթոդաբանությունն է սխալ: Այսինքն, եթե անգամ գեներալի հրաժարականն ընդունվի, նոր պետը կանգնելու է նույն խնդիրների առաջ, ինչ այսօր կա: Հետևաբար էստեղ հրաժարականը չի փրկի: Կոմպլեկս լուծումներ են պետք:
Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը
Ֆեյսբուք
Հիշեցնենք, որ երեկ ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ` վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում: Սիփան Մովսիսյանը մահացել է հիվանդանոցում:
Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի պետ Մարտին Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք նաև, որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` գեներալ-լեյտենանտի հրաժարականի դիմումը կքննարկվի ծառայողական քննության ավարտից հետո: