▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե ԱՊՊԱ, ապա ԻՆԳՈ, եթե ԻՆԳՈ, ապա Տիկո»

Հմմմմմ..... չգիտեմ էլ ինչպես սկսեմ: Պապս ասում էր էսպիսի դեպքերում ճիշտը միանգամից ասելն ա՝ առանց քեզ ու դիմացինիդ տանջելու: 

Այսօր «Չորրորդ ինքնիշխանություն»  թերթը մի հետաքրքիր հրապարակում էր արել, որ Ռոսգոստրախը գնել է կամ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը, կամ «Գարանտ ինշուրանսը»: Ավելի շուտ ոչ այնքան հրապարակումն էր հետաքրքիր, որքան մի ինֆորմացիա, որը վստահ եմ շատերիդ կհետաքրքրի: Պարզվում է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը, որը վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում զբաղեցնում է առաջատարի դիրքեր ապահովագրական ընկերությունների գործունեությունը բնութագրող հիմնական ֆինանսական ցուցանիշներով, պատկանում է ոչ ավել, ոչ պակաս մեր անուշ ախպեր Տիգրան Սարգսյանին: Իհարկե հաշվի առնելով, թե ինչ կոնցեպցիայի շուրջ է ձևավորված առհասարակ մեր երկրի բիզնես շուկան, միգուցե և այս լուրը շատերի համար անակնկալ չէր: Բայց դե մեկ է, ինչքան էլ ասեն խոսեն ու փսփսան, միևնույն է սրտումդ բույն դրած ռոմանտիզմը միշտ էլ մի փոքր տեղ է թողնում հավատալու, որ գուցե և ամեն ինչ այնպես չէ, ինչպես, որ ասում են: Բայց սա այդ դեպքը չէր:
Հիշում եմ լրագրող աշխատելու տարիներիս մի անգամ Ինգոյի փոխտնօրերնից գնացել էի հարցազրույց վերցնելու: Երկար խոսեցինք: Միասին փորձում էինք հասկանալ Ինգոյի հաջողության ֆենոմենը: Այսքան երիտասարդ և այսքան հաջողակ: Հաստափոր պարոնը երկար բարակ ճռճռան տեքստերով պատմում էր հայաստանյան ապահովագրական շուկայի թույլ ու ուժեղ կողմերի մասին և թե ինչպես է Ինգոն դրանք օգտագործելով միշտ հայտնվում ճիշտ տեղում ու ճիշտ պահին: Խոսում էր գովազդային աննախադեպ արշավների մասին, վարած ճիշտ քաղաքականության մասին: Գովզդային վահանակներից էլ խոսեցինք:
Ամեն դեպքում այսօր պարզ է, որ պետք չէր մարքեթինգային վիրտուոզ քայլեր փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան, մանավանդ այն դեպքում, երբ ընկերության հաջողության գաղտնիքը ընդամենը պաշտոնով սեփականատիրոջ մեջ է:  

Կարծում եմ այսուհետ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն պարզապես պարտավոր է իր վահանակների տեքստում մի փոքր ավելացում անել՝ 

Եթե ԱՊՊԱ, ապա ԻՆԳՈ,

ԵԹԵ ԻՆԳՈ, ապա Տիկո

Վահան Ղուկասյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more