▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե այդքան վատ էր Պալաչի գործերն` ինչպես է նոր ավտոբուսներ բերում

Հիշում եք չէ, որ կար Պալաչ Աբովյանից, ու ով կռվել էր իր քավոր Արքայի՝ Գագիկ Ծառուկյանի հետ: Դե Ծառուկյանը մարդկանց համար լավ բան էր անում, ձրի ավտոբուսներ էր դրել, որը խանգարում էր Պալաչի 259 համարի երթուղու գումար աշխատելուն:

Պալաչի գծի ազգանունը «ԿԻնգ Դե Լյուքս» էր:

«Քինգ Դելյուքս» ՍՊԸ կողմից Հայաստանի Հանրապետություն են ներկրվել թվով 19 «Յութունգ» մակնիշի ավտոբուսներ, որոնք կփոխարինեն Երևան-Աբովյան N 259 ավտոբուսային երթուղում շահագործվող «Բոգդան» մակնիշի ավտոբուսներին:

Հիմա հարց, եթե այդքան վատ էր Պալաչի գործերը, ինչու է, կամ ինչպես է նոր ավտոբուսներ բերում, կամ եթե վատ է, ինչու է ավելի որակյալը բերում:

Ընդ որում, կարծես թե Պալաչի բիզնեսի մեջ այլ ներդրող էլ է հայտնվել:

Մի խոսքով, Պալաչի կռիվը պրծավ, ընտրությունները պրծան, նոր ավտոբուսներ են բերում, ու կողքից էլ շահողներ կան:

 

Լրագրող Հարություն Մկրտչյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more