▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Ծառուկյանն ազատ չարձակվի, հնարավոր է լքեմ Հայաստանը. բլոգեր Մագա Հարությունյան

Բլոգեր Մագա Հարությունյանն օրերս  Քննչական կոմիտեի շենքի բակում էր՝ ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի։ Նա նշել է, որ իր հետևորդներին արդեն հայտնել է իր դիրքորոշումը, սակայն այժմ ցանկանում է հարց ուղղել ամբողջ հայ հասարակությանը՝ «ո՞ւր եք»։

«Ես հասցրել եմ այնքան ապրել, որ հասկանամ մեր ազգին։ Չգիտեմ՝ ինչու, բայց, ցավոք, այդպես է. մեծամասնությունը սիրում է դժբախտություն, իսկ ես սա համարում եմ դժբախտություն։ Շատ եք սիրում դժբախտություն։ Ո՞ւր եք։ Ինձ համար սա ողբերգություն է։ Մի քանի օր է՝ իմ գլխում մի միտք է պտտվում. եթե այս ամենը շարունակվի, եթե Ծառուկյանն ազատ չարձակվի, որովհետև ես նրան ճանաչում եմ որպես իմ ավագ ընկեր, կարող եմ համարձակվել սա ասել. եթե արդարությունը չվերականգնվի, ես, որպես անհատ, որպես մարդ, որպես հանրային դեմք, կսկսեմ վերանայել Հայաստանի հետ կապված իմ նպատակներն ու երազանքները։ Հնարավոր է նաև լքեմ Հայաստանը, որովհետև չեմ պատրաստվում ապրել մի երկրում, որտեղ արդարություն չկա, որտեղ ցանկացած պահի կարող է տեղի ունենալ նման բան՝ անկախ նրանից՝ դերասան ես, երգիչ, երգչուհի, քաղաքական գործիչ, թե պարզապես օլիգարխ։ Ցանկացածիս դուռը կարող են ամեն վայրկյան թակել։ Ես էլ, որպես դերասանուհի-բլոգեր, որոշ ժամանակ առաջ բախվել եմ նման անարդարության, սակայն հիմա փակագծեր չեմ բացի»,- ասել է նա։
Անդրադառնալով հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցներին՝ Մագա Հարությունյանը նշել է, որ ստեղծված իրավիճակն անընդունելի է։

«Այս մասին արդեն խոսել էի նաև սոցիալական ցանցերում։ Սա նորմալ չէ։ Բազմահազարանոց աշխատատեղերում մարդիկ այսօր կանգնած սպասում են, թե ինչ է լինելու իրենց վաղվա օրը։ Նրանք ունեն պարտավորություններ պետության հանդեպ, հարկեր, վարկեր, երեխաներ, ընտանիք պահելու պատասխանատվություն։ Ինձ հիմա ամենից շատ հետաքրքրում է հենց այդ մարդկանց վաղվա օրը՝ ինչպես են հաղթահարելու այս ամենը։ Այդ մասին հիմա մենք ենք մտածում, ոչ թե այն մարդը, ով պետք է մտածի։ Եվ ոչ ոք պատասխանատվություն չի կրում այն բանի համար, որ այդ մարդիկ այսօր աշխատավարձ չունեն կամ այս ամիս չեն ստանալու։ Եթե սա ողբերգություն չէ, ապա ի՞նչ է։ Իմ գնահատմամբ՝ սա անարդարություն է»,- ասել է նա։

Աղբյուրն՝ այստեղ 

Դիտեք նաև՝ 

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես more