▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե հայ տղայի ու աղջկա նախընտրելի տեսակները ԱՐՄԵՆՉԻԿՆ ՈՒ ՆԱՆԱՆ են, ուրեմն ԵՍ ՀԱՅ ՉԵՄ»

ԱՄՆ-ում տեղի ունեցած «Gold Star awards» մրցանակաբաշխության կապակցությամբ, որի ժամանակ «Տարվա լավագույն երգիչ» է ճանաչվել Արմենիչիկը, «Տարվա լավագույն ժամանակակից երգչուհի»՝ Նանան, ֆեյսբուքյան օգտատեր Վարդան ՀԱԿՈԲՅԱՆԻ գրառում ներկայացնում ենք ստորև.

 «ՀԱՎԱՏԱՄ՞ ԹԵ ՉԷ՞, որ Արմենչիկն ու նանան դարձել են տարվա լավագույն երգիչ ու երգչուհի: ՄԵՆԱԿ ՉԱՍԵՔ ՉԷ, որովհետեւ դա փաստ է: Իսկ ավելի լուրջ չգիտեմ էլ ինչ բառերով նկարագրեմ հիասթափությունս: Փաստորեն արձանագրվեծ հայի նախընտրելի տեսակը՝ ՌԱԲԻՍ ՎՈՒԼԳԱՐ: Դատարկ էստրադնիկներին փոխարինելու եկան ՎՈՒԼԳԱՐ ՌԱԲԻՍՆԵՐԸ: Տեսնես սրանից հետո կգտնվի մի թասիբով երգիչ, որ կմերժի այդ անիմաստ մրցանակաբաշխությունները: Եթե առաջ դրանք ընդամենը անիմաստ էին, հիմա ուղակի արժեքազրկված են, բառի իսկական իմաստով: Եթե հայ տղայի ու աղջկա նախընտրելի տեսակները արմենչիկի ու նանայի կերտած կերպարներն են, ուրեմն ես հայ չեմ, եւ մնաց իսլամը ընդունենք որպես պետական կրոն, ու այս թեման վերջնական փակենք»:

Հիշեցնենք, որ «Gold Star awards» մրցանակաբաշխությանը հայտնի հայ շոումեն, երգիչ Սամվել Գրիգորյանը եւ «Դժվար ապրուստ» ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ դերասանուհի Մերի Մակարյանը, ստացել են «Լավագույն դերասանուհի» եւ «Լավագույն շոումեն-երգիչ» տիտղոսները:


«Gold Star awards»-ին պարգեւատրվել են հայկական շոու-բիզնեսի այլ աստղեր եւս. «Տարվա լավագույն երգչուհի»՝ Սիլվա Հակոբյան, «Տարվա լավագույն վոկալ»՝ Համլետ Գեւորգյան, «Ժողովրդական երգերի տարվա լավագույն կին կատարող»՝ Արաքս Կարապետյան, «Ժողովրդական երգերի տարվա լավագույն տղամարդ կատարող»՝ Գեւորգ Չաքմանյան, «Տարվա լավագույն լիրիկական երգիչ»՝ Հարութ Հակոբյան, «Տարվա լավագույն հիթը»՝ Հովհաննես Ասատրյանի «Հայ-հայ» երգը, «Տարվա լավագույն զուգերգ»՝ Ազատ Հակոբյանի եւ Սուպեր Սաքոյի «Հավատա» երգը, «Տարվա լավագույն էստրադային երգչուհի»՝ Եվա, «Տարվա լավագույն փոփ-երգիչ»՝ Սերգեյ Գրիգորյան, «Տարվա լավագույն տեսահոլովակ»՝ Սարոյի «Մի գնա» հոլովակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more