▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Մելիքբեկյանը վերընտրվի, «Փյունիկը» չի մասնակցի Հայաստանի առաջնությանը». Սողոմոնյան

Եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն առաջիկա ընտրություններում չփոխվի, «Փյունիկ»-ը չի մասնակցի Հայաստանի հաջորդ առաջնությանը։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարերել է ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։
«Հայկական ֆուտբոլն անառողջ է, և դա փաստ է։ Հայկական ֆուտբոլից 4 տարվա ընթացքում 5 ներդրող հեռացել է, իմ նման մարդիկ էլ, որոնք շարունակում են ներդրումներ կատարել, շատ դժգոհ են տիրող իրավիճակից»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները նախատեսված են դեկտեմբերի 23-ին։ Թեկնածուներն են՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Արազ Օզբիլիսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more