Ինչպես հայտնել էինք, Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխան է ճանաչել 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները: Այս համատեքստում անդրադառնալով ՌԴ նախագահի վերաբերյալ «Ֆակտոր»-ի հարցին՝ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասել է. «Նախ, ինքը չի գա, ոչ էլ ՀՀ-ն իրեն կձերբակալի. ավելի լավ ա՝ Պուտինը մնա իրա երկրում: Եթե մտնում ենք էդ պայմանավորվածությունների մեջ, պիտի կատարենք մեր պարտականությունները... Ես ուզում եմ, որ Պուտինը չգա Հայաստան: Եթե եկավ Հայաստան, պետք է կալանավորվի, բայց ինքը չի էլ ուզենա գա»,- նշել է նա: Դիտեք նաև՝ |
«Եթե Պուտինը եկավ Հայաստան, պետք է կալանավորվի». ՔՊ-ական պատգամավոր
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet