▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե տրանսպորտի ու ջրի հարցը չլուծվի՝ կարտագաղթեն Թուրքիա.Գյուղացիները սպառնում են

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի Բագարան գյուղում այսօր հանրահավաք է տեղի ունեցել: Գյուղացիները դժգոհել են, որ Արմավիրի մարզպետարանը ոչինչ չի ձեռնարկում` գյուղի բնակիչների հոգսերը թեթևացնելու, խնդիրնեը լուծելու ուղղությամբ:

Գյուղը, որը 100-150 մետր հեռավորությամբ հարևան է Թուրքիային, գտնվում է բավականին անմխիթար վիճակում: Ընտրությունների քարոզարշավի ժամանակ մարզպետը խոստացել է գյուղում լուծել գազաֆիկացման և խմելու ջրի հարցը, սակայն այդպես էլ այդ խնդիրները լուծում չեն ստանցել:

4ամիս է՝ գյուղացիները մեծ դժվարությամբ են հասնում Արմավիր, այնտեղից էլ՝ Երևան, քանի որ 4 ամիս առաջ մարզպետարանի աշխատակցի որոշմամբ դադարեցվել է տրասնպորտի երթևեկությունը Բագարանից Արմավիր:

«Տրանսպորտը օրը մի անգամ տուդա-աբրատնի էր անում, բայց ի՞նչ անցավ էս մեր խելոք մարզպետի ու նրա ենթակաների մտքով, որ տրասնպորտի քոքը տվեցին գյուղում: Թե՞ մտածված են անում, որպեսզի թուրքի քթի տակ գյուղը դատարկվի»,- ասել են գյուղացիները: Մի քանի գյուղացիներ էլ ասում էին, որ եթե տրանսպորտի ու ջրի հարցը չլուծվի, իրենք ընտանիքներով կամ արտագաղթելու են կամ անցնելու են Թուրքիայի սահմանը: 

Առավել մանրամասն՝ այստեղ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more