▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվս երկու դասախոս միանում են ԵՊՀ լիազորությունները գերազանցածներին պատժելու պահանջին

ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը միանում է պատմական գիտությունների թեկնածու Արարատ Միրզոյանի` իրենց լիազորությունները գերազանցած ԵՊՀ որոշ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությանը և նրանց պատժելու պահանջին: Այս պահանջին միացել է նաև ԵՊՀ դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ավետիք Մեջլումյանը: ԵՊՀ դասախոս, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Ժաննա Անդրեասյանը նույնպես միանում է պատմական գիտությունների թեկնածու Արարատ Միրզոյանի` իրենց լիազորությունները գերազանցած ԵՊՀ որոշ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությանը և նրանց պատժելու պահանջին:

Զարա Հովհաննիսյանի գրառումը

Ֆեյսբուք

Հավելենք, որ Ֆեյսբուքում բացվել է «Ազատենք ԵՊՀ-ն խավարից» խումբ, որը նույնպես ծառայում է վերոհիշյալ նպատակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more