▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվս մեկ հրաժարական, որի մասին Վարդան Ղուկասյանն ասել էր օրեր առաջ

Մամուլը գրում է, որ այսօր ազատման դիմում է գրել նաեւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը, որի դեմ ՔՊ-ում կարելի է ասել մարտնչում էին նշանակման օրից։

Բարձրաստիճան այս պաշտոնյայի, ինչպես նաև ԱՆ նախարարի սպասվող հրաժարականների մասին դեռ մեկ շաբաթ առաջ ասել էր ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը։

Ըստ «Հրապարակ»-ի, ՔՊ-ականները նշում են, որ Ամբակում Գրիգորյանը սերտ կապեր ունի նախկինների հետ, բացի այդ ասում էին կոմպետենտ չէ այդ պաշտոնի համար, բանտերը դարձրել էր մշակութային կենտրոններ, ազատել բանիմաց կադրերին՝ փոխարինել յուրայիններով։

Գրիգորյանը այդ պաշտոնում նշանակվել է 2023-ի դեկտեմբերին՝ Փաշինյանի որոշմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more