▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվս մեկ մարդասպան կարող է ազա՞տ արձակվել

Ինչպես քիչ առաջ հայտնի դարձավ` Ադրբեջանը պաշտոնապես բողոքի Նոտա կուղարկի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը:
Հիշեցնեմ, որ օրեր առաջ մերձմոսկովյան Բիրյուլովայում ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը դանակահարել և սպանել էր ընկերուհուն տուն ուղեկցող Եգոր Շերբակովին, որոնք պատրաստվում էին մեկ շաբաթից ամուսնանալ:
Մասայական ընդվզումներ և անկարգությունների առիթ դարձած այս սարսափելի հանցանգործությունը բացահայտվեց օրեր անց:
ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Բյուլբյուլ օղլին հեռուստաեթերով հայտարարեց, որ ՌԴ-ն պարտավոր է անհրաժեշտ փաստաբանական և ադրբեջանական հյուպատոսարանի օժանդակություն ցուցաբերի ''կասկածյալին'' և եթե մեղադրյալի մեղքն ապացուցվի ապա դա «արժանի է խիստ դատապարտման»

Հ.Գ. Ռուսաստանյան սոցցանցերում սա բողոքի մեծ ալիք է բարձրացրել և բլոգերներն արդեն կոչ են անում համախմբան և հրապարակայնորեն «ոչ սլավոնական արտաքինով» անձանց պատժելուն և ռուսաստանից վտարելու համար:

Հ.Գ. Այս ամենն արդեն դառնում է ավանդական մարտավարություն, երբ ադրբեջանը ֆինանսական լծակներն օգտագործելով փորձում է և կարողանում է պատժից ազատել ամենազարհուրելի հանցանքներ գործաց իր քաղաքացիներին

Հրաչ Բասմաջյան

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more