▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղել ես և կաս ամենաջերմ արևը. Երգ` Արմեն Դիվանյանի հիշատակին

Երկու օր առաջ` դեկտեմբերի 3-ին, պատիվ ունեցա ներկա լինելու կոմպոզիտոր Արմեն Դիվանյանի վառ հիշատակին նվիրված «Արևի հեքիաթը շարունակվում է» խորագրով համերգին: Շատ հուզիչ համերգ էր: Հատկապես ուշագրավ էր մի երգ, որի ավարտից հետո ամբողջ դահլիճը կանգնեց ոտքի, և մի քանի րոպե չէին դադարում ծափահարությունները: Երգի անվանումն էր «Արև»: Երգի հեղինակը կոմպոզիտոր Անժելա Ստեփանյանն է: «Արև»-ը գրվել է հատուկ Արմեն Դիվանյանի պայծառ հիշատակի պատվին: Անձամբ ես կարող եմ ասել, որ այդ մի քանի րոպեն մարմնովս սարսուռ էր անցնում: Հրաշալի բառեր, ներդաշնակ երաժշտություն և կոմպոզիտորի սիրելի սաների կատարում... Դա իսկական հրաշք էր: Նույնիսկ նկատեցի, թե ինչպես էր հանդիաստեսներից շատերի աչքերից արցունք գլորվում...

 

Գոռ Գևորգյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more