Հայաստանում բնակվող եզդիների «Սինջար» կազմակերպության և եզդի համայնքի մի շարք ներկայացուցիչներ այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են անում:
Վերջիններս պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, բողոքի ցույցի նպատակն էլ այն է, որ ՀՀ իշխանությունները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բարձրացնի Իրաքում ոչնչացվող քրիստոնյաների ու էթնիկ փոքրամասնությունների թվում նաև՝ եզդիների հարցը:
Եզդիները եկել են մի շարք ցուցապաստառներով, նրանք կոչ են անում դադարեցնել Իրաքի Սինջար բնակավայրում եզդիների սպանդը։