▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆեյսբուքահայերն առաջարկում են թագադրել Տարոն 1-ին Գեղեցիկ Արքային

Ֆեյսբուքահայերի նոր  նախաձեռնությունն առաջարկել  է Երևանի քաղաքապետին թագադրել  իբրև Տարոն Առաջին և տարածել հետևյալ գրառումը.

Արդեն մեկ տարի է ինչ Տարոն Մարգարյանը գլխավորում է Երևան քաղաքը և բոլորս համոզվեցինք, որ նա ուղղակի ստեղծված է այդ գործի համար, այսինքն՝ Աստված է նրան ուղարկել մեզ։
Բոլորը գիտեն, թե Մաշտոցի այգին պահպանել են ինքնորոշված քաղաքացիները, այնինչ Տարոնն իսկզբանե ծրագրել էր այդ տարածքը էդեմական այգի դարձնել ինչպիսին այն այսօր է: Բուտիկներն այդտեղ ծառայելու էին որպես արագ հոգևոր սնունդի կետեր և հայեցի հագուստների քարոզի վայրեր:
Եվ վերջապես շնորհիվ ամենակարող Տարոնի, այգում տեղադրվեց հայ-վայ համակարգ, որի միջոցով բոլորը կարող են տեսնել Տարոնյաց արգասաբեր գործունեությունը, ինչպես նաև կապ հաստատել վերերկրյա ուժերի հետ:

Այսօր արդեն շատերն ամաչում են, որ Մաշտոցի պուրակում հակառակվում էին Տարոնի կամքին և խանգարում նրան տեղադրել բոլորի համար այդքան ցանկալի բուտիկները՝ չգիտակցելով Տարոնի ի վերուստ լինելը, և օրենքի տառն էին առաջ տանում, այնինչ ի վերջո բոլորը հասկացան Տարոնի գեղագիտական գերակայությունը օրենքից:


Հաշվի առնելով այդ ամենը.


Պահանջում ենք Սերժ Սարգսյանից, ներողություն խնդրել մեծն Տարոնից, նրան ուղղված «Տարոն ջան, գեղեցի՛կ չէ» բառերի համար, որոնք ստվերել են Տարոնի գեղագիտական արժեքը և ճանաչել Տարոնի ծավալատարածքային ամբողջականությունը Երևանի տարածքում։


Պահանջում ենք Ազգային Ժողովից ընդունել տարոնահայերի ազգային ինքնորոշման իրավունքը և ճանաչել նոր քաղաք պետության՝ Տարոնավանի անկախությունը նախկին Երևան քաղաքի տարածքում:


Պահանջում ենք Գարեգին Բ-ից, օծել Տարոնին Տարոնավանի արքա, իսկ Նավասարդ Կճոյանին կարգել նրա հոգևոր վարորդ՝ իր սուրբ Բենթլի մեքենայով։


Այսուհետ Տարոնին դիմել Ձերդ Չափազանցություն, շնորհել բոլոր հնարավոր շքանշանները և կարգել Մարգարաց Տարոն 1-ին Գեղեցիկ արքա։


Պահանջները չկատարելու դեպքում, մենք ձեզ կայրենք Դժողքի կրակներում:


«Մեկ Տարոն» կուսակցությունների դաշինք

«Տարոն Մարգարյան» հայրենակցական միություն

«Չե՛նք ներելու» գեղեկցության սրահը

«Աներձագների իրավունքների պաշտպանություն» ՀԿ

«Երևանյան պինգվիններ» անանուն զոոֆիլների ակումբ

«Մի երկու կուրծք» ռուս կաթնարտադրողների արհմիություն

«Տանեմ Տարոնենց տուն» առաքելական տաքսի սերվիս

«Գեղեցիկ է» ավանդական բուտիկ

«Ավանի ձայնազուրկներ» ասոցիացիա

«Քարտաշ տարոնականներ» գերագույն օթյակ

Բոլոր 3 Շռեկերը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more