▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆլեշմոբ Երևանում` հատուկ կանանց համար

Մարտի 8-ի  կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում  ֆլեշմոբեր է կազմակերպել: Դրանցից  մեկը  տեղի է ունեցել Հյուսիայի պողոտա – Աբովյան փողոց խաչմերուկի հարակից հատվածում: Միանման հագնված տասնյակ երիտասարդներ րոպեների ընթացքում ժամանակակից մոտիվներով հայկական պարային հետաքրքիր համար  են ներկայացրել:

Օրվա ընթացքում ֆլեշմոբեր են կազմակերպվել  նաև Շենգավիթ վարչական շրջանի`  Գարեգին Նժդեհի անվան հրապարակում, Նոր Նորք  և Մալաթիա-Սեբաստիա վորչական շրջաններում էլ համապատասխանաբար Գայի և  Զորավար Անդրանիկի արձանների հարակից տարածքներում:

Տեսանյութը` ստորև.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more