▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիայի նախագահի կինն ամուսնու դավաճանության պատճառով հայտնվել է հիվանդանոցում

Km.ru-ն գրում է, որ  Ֆրանսիայի  նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական կինը` Վալերի Տրիերվեյլը, ամուսնու շուրջ ծագած սեքս-սկանդալի պատճառով սթրեսից ազատվելու, հանգստանալու ու որոշ թեստեր անցնելու համար հայտնվել է  հիվանդանոցում: 

Ըստ ասեկոսեների` Տրիերվեյլերն իրեն ստորացած է զգում՝ իմանալով, որ նախագահը գիշերներն անցկացրել է իրենից մոտ 20 տարով երիտասարդ դերասանուհի Ժուլի Գայերի հետ:

Օլանդի ու Գայերի սիրային կապի մասին սկանդալային հրապարակումը համապատասխան լուսանկարներով  ներկայացրել է  ֆրանսիական Closer ամսագիրը:

Նախագահը  սպառնացել է դատական հայց ներկայացնել Closer-ի դեմ`միևնույն ժամանակ չհերքելով իր ու Գայերի միջև եղած  սիրային կապը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more