▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գաբրիել Սարգսյանը չի մասնակցել Նիկոլ Փաշինյանի կողմից շախմատիստներին պարգևատրելու արարողությանը

Նիկոլ Փաշինյանն պարգևատրել է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին։

Ֆեյսբուքյան օգտատերերը նկատել են, որ արարողությանը չի մասնակցել Գաբրիել Սարգսյանը։

Փաստաբան Երվանդ Վարոսյանն այս առիթով գրել է․ «Գաբրիել Սարգսյանը հզոր շախմատիստ է ու կայացած մարդ։ Նա այսօր սկզբունքայնության մաստեր-կլաս ցույց տվեց։ Սովորե՛ք, արա․․․»։

Հավելենք, որ արարողությանը  չի մասնակցել նաեւ Հրանտ Մելքումյանը: 

«Մեր շախմատիստներին այսօր պարգեւատրել է ՀՀ-ի «կառավարիչը», բացի մեկից` Գաբրիել Սարգսյանը չի գնացել էդ հանդիպմանը: Ամեն դեպքում, մի հատ նայեք մեր շախմատիստների դեմքի ժպիտին, երբ օդանավակայանում տեսան բազմության մեջ կանգնած Սերժ Սարգսյանին, մի հատ տեսեք, թե ոնց են գնում, բարեւում ու փաթաթվում, մեկ էլ նայեք այսօրվա կադրերը: Տղերքի դեմքից զգացվում էր, որ զզվանքով են էդ փչացածի կողքը կանգնել, բայց դե, տղերք, Գաբրիելի պես չգնայիք, ավելի լա՞վ չէր, ինչեւէ», -այս առիթով  գրել է ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը: 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more