▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանի պատասխանը Դմիտրի Կիսելյովին. «ՀԺ»

«ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ երեկոյան սենսացիոն քայլի հեղինակ է դարձել.
ՀՀ կառավարության ընդունելությունների տանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ընդունելություն է կազմակերպել ՌԴ ազգային տոնի՝ «Ռուսաստանի օրվա» առիթով: Եվ ահա, Գալուստ Սահակյանը ընդունելության է ներկայացել թարգմանչի ուղեկցությամբ, և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ շփվել է թարգմանչի միջոցով: Ընդ որում, թարգմանիչը ոչ միայն Գալուստ Սահակյանի հայերեն խոսքն է ռուսերեն թարգմանել դեսպան Վոլինկինի համար, այլև վերջինիս խոսքը հայերեն է թարգմանել Գալուստ Սահակյանի համար: 


Հետաքրքիր ժեստի հեղինակ է դարձել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Նա, ներկաներին ողջույնի խոսքը հղելով ռուսերեն, մի քանի նախադասություն հայերեն է արտասանել:

 

Այս ամենը, իհարկե, կապ ունի նախորդ օրը և երեկ առավոտյան Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Ինչպես տեղեկացրել էինք, հունիսի 11-ին ԱԺ-ում տեղի էր ունեցել հայ-ռուսական միջխորհրդաբանական ակումբի նիստը, որի ժամանակ «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը անհարգալից ոճով և ենթատեքստով հայտարարություններ էր արել Հայաստանի, հայ ժողովրդի, վերջին օրերին սահմանին զոհված հայ զինվորների հասցեին, ինչպես նաև պահանջել էր փոխել «Լեզվի մասին» ՀՀ օրենքը և ռուսաց լեզվին Հայաստանում տալ երկրորդ պետական լեզվի կարգավիճակ:


Բացի դա, Կիսելյովին ԱԺ-ում ընդունել էին հատուկ արարողակարգով` նրա ավտոմեքենային թույլ տալով մոտենալ ընդհուպ մինչև Ազգային ժողովի գլխավոր մուտք, որտեղ և տեղի էր ունեցել դիմավորման արարողությունը»,–գրում է թերթը։

 

Հոդվածն  ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more