Չէ, Մութաֆյան Լևոնն իրապես բուժման կարիք ունի որևէ հոգեկան առողջության կլինիկայում: Այս այսպես ասած տիեզերական դհոլը, որ նվագում է անպատվեր ու անիմաստ, անցել է իրականի ու երևակայականի, հիմնավորի ու մերկապարանոցի, բանականի ու հիվանդագինի բոլոր սահմանները և .... և հրապարակել մի նյութ, որտեղ Գարեգին Ա կաթողիկոսին համարում է ոչ ավելի, ոչ պակաս, քան 1999-ի ահաբեկչական առաջին մեծ զոհ. հասկանում եք, հազար ինը հարյուր իննսունութին ծանր հիվանդությունից վախճանված Գարեգին Ա-ի ոչ միայն հիշատակն է այս տխրահռչակ գորշությունը արատավորում իր տգետ ու անհիմն հայտարարություններով, այլև խեղաթյուրում է եկեղեցու պատմությունն ու վերջինիս նվիրյալ գահակալներից մեկի կենսագրությունը: Կարծում եմ սա լավագույն ապացույցը կարող է հանդիսանալ, որ ի դեմս Մութաֆյանի գործ ունենք իրապես անուղղելի ու անբուժելի հոգեխախտի հետ:
Հեղինակ` Արմ Հակ