Asekose.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Հարություն Բերբերյանը, պարզաբանելով, թե հուլիսի 25–ին ո՞ւմ կողմից և ի՞նչ գաղտնի հարց է ներառված կառավարության նիստի օրակարգում, նշել է, որ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված գաղտնի հարցերի մասին ինֆորմացիա առհասարակ չի տրամադրվում, սակայն հաշվի առնելով ուղեվարձի թանկացման հետ կապված հասարակության տրամադրվածությունը` հավելել է.
-Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված, քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված գաղտնի հարցը տրանսպորտին չի վերաբերում :