Նախագահի թեկնածու առաջադրված Արամ Հարությունյանն այսօր, մամուլի ասուլիսի ընթացքում, մեղմ ասած` ոչ կոռեկտ արտահայտություններ է թույլ տվել իմ հասցեին, պնդելով, թե ես սև փիար եմ անում իր դեմ` ցանկանալով Հ1-ի տնօրեն դառնալ: Նախ` Հ1-ի տնօրեն դառնալու որևէ ցանկություն չեմ ունեցել և չունեմ և բացառված չէ, որ շուտով փոխեմ գործունեությանս ոլորտը: Երկրորդը` միայն թեզը, թե ընդամենը քաղաքական ընտրությունների ժամանակ «ասպարեզ իջնող» քաղաքական գաստրոլյորների դեմ սև փիար անելու «շնորհիվ» կարելի է լուրջ պաշտոնի հասնել` պարզորոշ վկայում է այդ թեզն առաջ քաշողի պաթոլոգիկ խնդիրների մասին: Պարոն, Ձեր մասին ունեցած Ձեր իսկ կարծիքը, մեղմ ասած` սարսափելի ուռճացված է: Դուք խիստ անհետաքրքիր եք մասսմեդիայի համար, իսկ եղած հետաքրքրությունն էլ պայմանավորված է բոլորովին էլ ոչ առողջ գործոններով: Չմանրամասնեմ, կհասկանաք:
Գևորգ Ալթունյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից