«Հանրային աղմուկը` որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում աղմուկի նկատմամբ իրականացվող վերահսկողությունը ներկայացրել է տեսչական մարմնի պետի տեղակալ Թագուհի Հակոբյանը:
2024 թվականին 110 վարչական վարույթ է հարուցվել, որից 82-ը` դիմումի հիման վրա: Արդյունքում` 35 կարգադրագիր է տրվել, այսինքն` խախտումներ են արձանագրվել, որոնք մինչեւ վարույթի ավարտը վերացված չեն եղել: 46 վարչական վարույթ կարճվել է, 14-ը` դիմումից հրաժարվելու հիմքով, մեկ վարչական վարույթ էլ կասեցվել է: Այս շարքում գերակշիռ է շինարարական աղմուկը: