▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանացին Ադրբեջանի ԱԳՆ-ից պահանջում է իր անունը ներառել Արցախ այցելածների «սև ցուցակում»

Panarmenian.net –ը գրում է, որ  գերմանացի երիտասարդ Ջոնաս Հոլլանդերը «հիսաթափված» է Ադրբեջանի ԱԳՆ-ից, որովհետև ինքն էլ 2012 թվականին այցելել է Արցախ, բայց իր անունը հրապարակված հայտնի «սև ցուցակում» ներառված չէ: «Ես վիրավորված և հիսաթափված եմ, որ իմ անունն այդ ցուցակում ներառված չէ: Ներկայացնում եմ իմ` Արցախ այցելության ապացույցը և խնդրում հնարավորինս արագ ուղղել սխալը»,- գրել է Հոլլանդը Ֆեյսբուքի իր էջում` հրապարակելով նաև Արցախ այցելության համար ստացած իր մուտքի թույլտվության լուսանկարը:

Ֆեյսբուքում ստեղծվել է նաև «Մենք այցելել ենք Արցախ առանց «թույլտվության» էջ` որպես պատասխան Ադրբեջանի ԱԳՆ հրապարակած «սև ցուցակին»: Ինչպես տեղեկացնում է էջի նկարագրությունը, այն ստեղծվել է Արցախին աջակցելու նպատակով և ուղերձ է Ադրբեջանին այն մասին, որ Արցախ այցելած և այցլել պատրաստվող մարդկանց Բաքվի սպառնալիքները չեն մտահոգում: «Ադրբեջանը սպառնում է համալրել ցուցակը: Մենք կարող ենք խնայել նրանց ժամանակը և ինքներս մեր անունները հրապարակել: Մենք հպարտանում ենք, որ այցելել ենք Արցախ առանց «թույլտվության»», - նշված է էջի նկարագրության մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ  Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է իր հայտնի «սև ցուցակը», որտեղ ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած մարդիկ:

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more