▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեւորգ Ղազարյանն ադրբեջանցի դարպասապահին հիմար է անվանել

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն պատասխանել է պորտուգալական «Բոավիշտայի» ադրբեջանցի դարպասապահ Կամրան Աղաեւի   հայտարարությանը:

Հիշեցնենք, որ վերջինս Պորտուգալիայի առաջնության «Մարիտիմուի» հետ խաղից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին ասել էր, որ անչափ ուրախ է, որ հայազգի ֆուտբոլիստին չի հաջողվել գոլ խփել իր թիմին: 

«Ճիշտն ասած, ես նման դարպասապահի չեմ ճանաչում, չնայած հետեւում եմ «Բոավիշտայի» խաղերին: Նրան ոչ մի անգամ չեմ տեսել դարպասը պաշտպանելիս: Միգուցե իր հիմար մեկնաբանությունների օգնությամբ ցանկանում է, որ մարդիկ որոշ չափով ճանաչեն իրեն», – ասել է հայ ֆուտբոլիստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more