▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գեղա՛մ, ամոթ ունեցիր, մի վարկաբեկիր Աբգարիդ հիշատակը»․ Սայաթ Շիրինյան

Ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Սայաթ Շիրինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գեղամը հեռացավ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից և դա շատ լավ է և՛ խմբակցության, և՛ արտախորհրդարանական ընդդիմության համար։
Քանի դեռ նա խմբակցությունում էր, հասկանալի պատճառներով նրան իսկապես շատերը խնայում էին։
Ի զարմանս մեզ, Գեղամը երկար, շատ երկար մնաց խմբակցությունում ու իր ներկայությամբ նաև վարքով, որքան հնարավոր է վարկաբեկեց խմբակցությունը։
Գեղամի, նիկոլապաշտ կերպարը շատերիս վաղուց էր հայտնի։
Թե բա՝ «Աբգարս երազիս եկավ, ասեց ներիր նիկոլին»))
Ես բնավ էլ չզարմացա, երբ Գեղամը պատգամավոր դարձավ ու ինձ անմիջապես հեռացրեց ՖԲ իր ընկերների ցանկից։
Հ.Գ. Գեղամ, ամոթ ունեցիր, մի վարկաբեկիր Աբգարիդ հիշատակը, վայր դիր մանդատդ։
Գուցե այդպես փրկես փշրանքների վերածված հեղինակությունդ։
Գեղամ վստահեցնում եմ, որ դու մանդատակիր ես դարձել բացառապես նախագահ Քոչարյանի հեղինակության հաշվին։
Քանզի մինչ այդ քեզ ճանաչող չկար և ինչ լավ էր, որ իսկապես քեզ ոչ ոք չէր ճանաչում»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more