▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեյերի նկատմամբ անհանդուրժողականությունը խոսում է ֆաշիզմի և զզվելի ինքնության մասին

Կարդալով  նույնասեռական անձի նկատմամբ հերթական անզուսպ, անհանդուրժողական ակտի մասին ՀՀ-ում՝ ստիպված եմ անել այս գրառումը ու հիշեցնել մարդկանց, որ միջնադարն ու կրոնավախությունը վաղուց անցյալում են: Բացեք ձեր պատուհանները՝ 21-րդ դար, իրավահավասարություն, մենք բոլորս Սահմանդրությամբ ենք ղեկավարվում, այլ ոչ թե մեր անձնական բարոյականության ու կրոնական չափանիշներով, իսկ Սահմանադրությամբ բոլորը հավասար իրավունք ունեն գոյության այս արևի տակ՝ անկախ, թե որ սոցիալական խմբին են պատկանում: Ի՞նչ ա նշանակում ագրեսիա դրսևորել մարդու նկատմամբ, ինչ է թե նա իր սեռական կյանքը յուրովի՞ է տնօրինում: Ախր դա ինտիմ ոլորտ է, ոչ մեկ Ձեզ իրավունք չի տվել քթներդ խոթեք այն հարցերի մեջ, թե ով ում հետ է ժամը 18.00-ից հետո քնում, ինչո՞ւ դա պետք է Ձեզ հուզի: Անհանդուրժողականությունը գեյերի նկատմամբ խոսում է ֆաշիզմի և սեփական դարերով հետ մնացած, չկայացած, զզվելի ինքնության մասին, որը մարդը փորձում է լրացնել՝ ի հաշիվ ուրիշի անձնական կյանք քիթը խոթելու: Այսօր դուք կօտարեք ձեզնից գեյերին, վաղը՝ կանաչ աչքերով հայաստանցիներին, մյուս օրը՝ ծերերին, է հետո՞: Թուրքերն էլ էին մեզ ուզում ջնջել միայն նրա համար, որ տարբերվում էինք, գոնե մենք բարոյական իրավունք չունենք խտրական վարքագիծ դրսևորելու առանձին փոքրամասնություն կազմող խմբերի նկատմամբ: Նախ դա միշտ էլ եղել է Հայաստանում, և ոչ թե Արևմտյան Եվրոպան է մեզ տվել, այլ մենք՝ Եվրոպային, որովհետև եթե Աստված չցանկանար, նման մարդիկ երբեք չէին լինի ու Չայկովսկու և Պապ թագավորի նման հանճարներն էլ չէին լինի, Աստված բնությունը կատարյալ է ստեղծել ու պետք չէ բնությունից բացառել դրա առանձին մասնիկներին: Միայն մի փոքրիկ էքսկուրսիա անցկացնեմ քաղաքակրթության աշխարհում՝ Ամստերդամում գեյերն իրենց եկեղեցիներն ունեն, Ֆինլանդիայի նախագահը բաց գեյ է, Փարիզի քաղաքապետը բաց գեյ է, ու ողջ քաղաքը ներկա է եղել նրա ամուսնությանը ու տոնել միասին, Բրյուսելում գեյ ակումբները 4 անգամ գերազանցում են քանակով մյուս բոլոր ակումբներին, Վիեննայում, Հռոմում, Սան Ֆրանցիսկոյում, Բարսելոնայում, Արգենտինայում, Չիլիյում և այլ քաղաքներում Նոր տարուց ու Սուրբ ծնունդից հազար անգամ ավելի ճոխ ու մաշտաբային են նշում ԳԵՅ շքերթները, Մեծ Բրիտանիայում վաղուց գեյերը ոչ միայն իրավունք ունեն ամուսնանալ միմյանց հետ, այլև կարող են երեխա որդեգրել կամ սուրոգատ մոր միջոցով սեփական երեխան լույս աշխարհ բերել: Բարակ Օբաման 2-րդ ժամկետ ընտրվեց միայն շնորհիվ Գեյ-Լոբիին տված իր նախընտրական խոստման՝ բոլոր նահանգներում օրինականացնել գեյ ամուսնությունները: Պատկերացրեք՝ աշխարհը կործանող պատերազմները, Սիրիայի հարցն ու Սենդիին հաջորդող փոթորիկները թողած՝ 1-ին հարցը, որ լուծեց Օբաման, եղավ միասեռական զույգերի ամուսնության օրինականացումը արդեն բոոր նահանգներում անխտիր: Ամենահայտնի երգչուհիներ Մադոննան, Սելին Դիոնը և այլք գեյ տոլեռանտության ակցիա են անում իրենց ցանկացած շոուում: Հիմա ինքներդ դատեք: Ձեզ սա ոչինչ չի՞ ասում: Երջանիկ երկրները սիրում են նույնասեռականներին և ընդունում: Այս ամենը նրա համար է, որտև անհանդուրժողականությունը կքայքայի հասարակությունը, բնությունն ինքն է մարդկանց տարբեր ստեղծում, և դա հրաշալի է: Գոնե մի փաստարկ անժխտելի է հաստատ՝ այսօր նույնասեռականներին ընդունում և սիրում են բոլոր հարուստ և բարեկեցիկ երկրները, իսկ մերժում և քննադատում են աղքատ ու չկայացած պետությունները: Հիմա դուք ո՞ր ուղղությունն եք ճիշտ համարվում: Դուք ինչ է մուսուլմա՞ն եք, թե՞ հանդուրժող քրիստոնյաներ, դեպի Իրա՞ք ու Պակիստա՞ն եք ձգտում, թե՞ ընդհանրություններ ուենք Դանիայի և Ավստրայի հետ: Պապենական լավ խոսք կա. «Կարևորը մարդս մարդ լինի»: Այո, դա է կարևորը, իսկ թե ում է սիրում դիմացինը, դա Ձեզ չպետք է հետաքրքրի, ամեն մարդ իր անձնական կյանքն ու զգացմունքները տնօրինելու և ազատ մտածելու իրավունքով է օժտված ի վերուստ և սահմանադրորեն: Ամեն:

 Էդգար Սարգսյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more