Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին տեսակապի միջոցով մասնակցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2025թ․ մայիսին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին ՀՀ-ն կրկին տեսակապով կմասնակցի։ Ի պատասխան՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեգնեց` ինչո՞ւմն է խնդիրը, հեռո՞ւ է Մինսկը, մենք կարող ենք ձեր պատվիրակության տեղափոխումը կազմակերպել։
Փաշինյանն արձագանքեց, որ այդ առնչությամբ իր որոշման մասին ավելի վաղ հայտարարել էր, այն ուժի մեջ է: Լուկաշենկոյի արձագանքին, թե իրենք կդիտարկեն այդ հայտարարությունը, ՀՀ վարչապետը պատասխանեց, որ այն ենթակա չէ դիտարկման: «Միգուցե հեռուստացույց չլինի, հնարավոր չլինի հեռակապով միանալ»,- արձագանքեց Լուկաշենկոն։