ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՄԱԿ-ի ԱԽ նիստում ՌԴ ներկայացուցչի ելույթը՝ պատասխանել է.
«Ելույթը գնահատում եմ բացասական, որովհետև համարում եմ, որ դաշնակցի կողմից շատ ավելի հասցեական կարող էր հնչել, դա արեցին երկրներ, որոնք ՀՀ-ի հետ սերտ կապեր չունեն: Կարծում եմ՝ կամ չի կարողանում, կամ չի ուզում, կամ չի կարողանում և չի ուզում:
Ես զարմացած չեմ, վերջին իրադարձությունները ցույց էին տալիս, որ հնարավոր է՝ ՌԴ-ի կողմից լիներ արձագանք, ու հնչեր գնահատականը: Երևի այն պատճառով, որ հենց ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, այսինքն՝ նրանք այդ ձևով ուզում են իրենց վրա շատ պատասխանատվություն չվերցնել»: