Aysor.am –ը տեղեկացնում է, որ Արտակ Բուդաղյանը այսօրվանից վերականգնողական արձակուրդում է գտնվում: Այս մասին կայքի թղթակցի հետ զրույցում ասել է Ա. Բուդաղյանի բժիշկ Սևակ Շահբազյանը:
«Նա արդեն առողջ է, բայց ծառայությանը չի կարող առայժմ վերադառնալ: Նրան տրվել է 20-օրյա ռեաբիլիտացիոն արձակուրդ, և եթե նա արդեն չի գնացել, ապա այսօրվա ընթացքում կարող է գնալ»,-ասել է նա:
Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածք էր ստացել յարդի շրջանում, ենթարկվել է 3 վիրահատության:
Հիշեցնենք, որ Ա. Բուդաղյանը հրազենային վնասվածք էր ստացել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ, իսկ նրա եղբայրը մահացել էր հրազենային վնասվածքից: