▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորիսի նախկին քաղաքապետը հրաժարվել է ներկայանալ ոստիկանություն

«Փաստինֆո»-ն գրում է, որ  ՀՀ ոստիկանությունը Գորիսի նախկին  քաղաքապետ Սամվել Հարությունյանին հրավիրել է ոստիկանություն՝ մամուլում նրա արած հայտարարությունների հետ կապված, սակայն  նա հրաժարվել է ներկայանալ: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նախկին քաղաքապետը վերջերս հայտարարություններ էր արել՝ մեղադրելով  Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին  հանցագործություններ կատարելու մեջ: Քաղաքացին նաև մտավախություն էր հայտնել իր  անվտանգության հետ կապված:   

Առավել մանրամասն` այստեղ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more