▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուրգեն Մարգարյանի հայրը ինքնասպանության փորձ է կատարել որդու նկարի առաջ

«Փաստինֆո»-ն գրում է, որ այսօր գիշերը Երևանի Մուշ թաղամասում իր տանը ինքնասպանության փորձ է արել Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը:  

Ըստ  տեղեկությունների,  նա  դանակով մի քանի հարվածներ է հասցրել իր մարմնին, կտրել երակները։ Ստացած մարմնական վնասվածքներով լուսադեմին Ա.Մարգարյանը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է։ Նախնական  տեղեկություններով, Ա.Մարգարյանի մարմնի զննությամբ արձանագրվել է որովայնի առաջնային պատի վրա  թափանցող 4 վնասվածք՝ լյարդի վնասումով, որովայնի հետին պատի հեմատոմա եւ ձախ ձեռքի երակների երկու վնասվածք՝ ոչ խորը։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են խոհանոցային դանակը, որով, ըստ նախնական տեղեկությունների, նա իրեն մարմնական վնասվածքներ է պատճառել։ Ա.Մարգարյանն ինքնասպանությունը փորձել է կատարել Գ.Մարգարյանի նկարի առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more