▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գոյ»-ի աշխատակիցները ոստիկանություն կդիմեն՝ իրենց մուտքը թատրոն ապահովելու համար. փաստաբան

***

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը պնդում է, որ դատարանը մերժել է «Գոյ» թատրոնի ներկայացուցիչների դիմումը՝ հայցի ապահովման միջոց կիրառել և փաստացի գործող իրավիճակը, այն է ՝ «Գոյ» թատրոնի փաստացի գործության դադարեցումը ժամանակավոր փոխել և մինչև իրենց ներկայացրած հայցով դատարանի որոշումը օրինական ուժի մեջ մտնելը պարտավորեցնել Գ. Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենին վերադրձնել տարածքը «Գոյ» թատրոնի աշխատակիցներին՝ բնականոն գործունեություն ապահովելու նպատակով։

«Խնդրում եմ ասեք, եթե դատարանը որոշում ունի, ես ի՞նչ անեմ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ որոշումը չի բողոքարկվել։
Մկրտչյանը նաև նշեց, որ մինչև վերջին օրերը դերասանների ներխուժումը թատրոն, իրենք պատրասատկամ են եղել բանակցելու, առաջարկներ են եղել, որ նույնիսկ որպես անկախ թատրոն շարունակում են գործել և բոլոր տարվա շաբաթ կիրակիները տրամադրում են իրենց, որը ևս մերժել են։

«Ներխուժումից հետո էլ, երբ ես դուրս եկա ու իրենք 10-12 հոգով եկան ինջ վրա, մենք խոսեցինք, ու այդ ընթացքում իրենց դերասաններից Արսենն ասաց՝ եկեք կտրվենք իրականությունից, կարող ենք բարեկամական զրույց ունենալ, ասացի՝ կարող ենք և սկսեցինք ընկերական զրույց ունենալ։ Իմ ընկերը նկատեց, որ իրենցից մի մարդ գաղտնի նկարահանում է իրականացնում։ Դրանից հետո, ես այլևս իրենց հետ որրևէ զրուցելու բան չունեմ»,-ասաց նա ընդգծելով, որ կա դատական ընթացք՝ թող դատարանն էլ որոշի։

«Առաջարկել եմ նաև համատեղ մշտական աշխատանք, բայց մշտապես ունեմ մերժում»,-ասաց նա։
Դիտարկմանը՝ նշվում է, որ Արդարադատության նախարարությունն իրավական պարզաբանում է տվել՝ արդյո՞ք կարող են մտել և շարունակել բնականոն աշխատանքը, ասել են՝ այո՛, Վարդան Մկրտչյանը հայտարարեց, որ նման բան չկա։
Սունդուկյան թատրոնի իրավաբանը հղում տալով ԱՆ-ի իրենց ուղարկված դիմումին՝ նշել են, որ նախարարությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում լիազորված չէ դատարանի որևէ վարչական ակտի գնահատական տալ՝ արդյոք կասեցվե՞լ է այս կամ այն իրավունքը։

«Արդարադատությունն իրակացնում է միայն դատարանը, որևէ միջամտություն արգելվում է, եթե կա դատական գործ»,-ասացին թատրոնից։

«Գոյ» թատրոնի ներկայացուցիչների փաստաբան Կարո Ասատրյանն էլ հայտնեց, որ Սունդուկյան թատրոնի կողմից «Գոյ» թատրոնի տարածքը օգտագործելու, տնօրինելու իրավունքը կասեցված է։

Նա տեղեկացրեց, որ դեռևս փետրվարի 29-ին իրենց կողմից կողմից հայցադիմում էր ներկայացվել հետևյալ պահանջով՝ ոչ իրավաչափ ճանաչել ԿԳՄՍ նախարարության գործողությունները։ «Դատարանը մեզ հայցի վերադարձ է արել և մենք փոխել ենք և մեր պահանջը ձևակերպել հետևյալ ձև՝ պետռեգիստրում իրավունքի դադարեցումը և վերակազմակերպումը, որը տեղի է ունեցել, անվավեր ճանաչվի և վերացվի, ինչպես նաև ոչ իրավաչափ ճանաչվի ԿԳՄՍ նախարարության կողմից կատարված գործողությունները։ Արդարադատության նախարարությունն արձանագրել է, որ «Գոյ» թատրոնի հայցը ճանաչման հայց է»,- նշեց փաստաբան Կարո Ասատրյանը։

Դիտարկմանը, թե Արդարադատության նախարարության փաստաթուղթը, ըստ Սունդուկյան թատրոնի իրավաբանի, հիմք չէ բանալիներն իրենց տալու, քանի որ նախարարությունը նման լիազորություն չունի՝ փաստաբանը պատասխանեց, որ ԱՆ-ից իրենք չեն պահանջել որոշում տալ, այլ խնդրել են օրենքի մեկնաբանություն։ «Մենք ասում ենք՝ կասցեված է և բերում ենք հիմնավոր ապացույցներ, իրենք պետք է առնվազն սրա հետ հաշվի նստեն, եթե ոչ, մենք այլ ձևով մեր իրավունքները կպաշտպանենք»։

Նա նաև նշեց, որ ցանկանում են ոստիկանություն հրավիրել՝ հասարակական կարգն ապահովելու համար, այսինքն իրենց մուտքը թատրոն ապահովելու համար։ «Եթե դրանից հետո էլ ապօրինությունները կշարունակվեն՝ մենք հաղորդում կներկայացնենք համապատասխան մարմին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more