▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրագետ սեքս. 10 միտք, որը չպետք է արտահայտի կինը մերձեցումից հետո

Սեռական մերձեցումից հետո շատ աղջիկներ ասում են կամ ցանկանում են ասել այնպիսի բաներ, որը կփչացնի զուգընկերոջ ստացած հաճույքն ու մեկընդմիշտ կոչնչացնի հարաբերությունների հետագա զարգացումը: Հենց սեռական ակտից հետո կինը պետք է լինի հնարավորինս նրբանկատ, կարողանա գտնել ճիշտ բառեր, խոսքեր զուգընկերոջն ասելու համար: Նմանապես կան մտքեր, որոնք կնոջ համար պետք է դառնան արգելված թեմա, տաբու:

Սեքսապաթոլոգներն առանձնացրել են մտքերի և արարքների տասնյակ, որոնք սեքսից հետո փչացնում են հարաբերությունները:

  1. Ոչ մի դեպքում չպետք է զղջալ օրգազմի համար  (կամ դրա բացակայության), առավել ևս չի կարելի խոսել մեկ ուրիշի օրգազմի մասին:
  2. Չի կարելի զուգընկերոջը հարցնել, թե արդյոք նա չի՞ զղջում իրենց միջև տեղի ունեցած մերձեցման համար:
  3. Իմաստ չունի սեքսից հետո քննարկել սոցիալ-տնտեսական տարբերությունները:
  4. Չի կարելի ակնարկել արդեն իսկ ունեցած սեռական փորձի կամ էլ նախկին սիրեկանների մասին:
  5. Ճիշտ չէ զուգընկերոջ հետ խոսել «առանց պարտավորությունների» հարաբերությունների մասին:
  6. Սեռական ակտից հետո ոչ մի դեպքում չհարցնեք նրան, թե արդյոք սիրու՞մ է ձեզ:
  7. Սեքսից հետո չի կարելի խոսել զուգընկերոջ մասին կոպիտ կամ հայհոյախառն բառերով: Սա չի գրգռում. հակառակը` հակակրանք է առաջացնում:
  8. Առավելագույն զգուշությամբ և նրբանկատությամբ է պետք խոսել նրա սեռական օրգանի մասին և բնութագրել այն:
  9. Միասին ապրելու հարցը չպետք է կտրուկ դնել:
  10.  Հետևեք այն ամենին, ինչ ասում եք սիրելիի մարմնի մասին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more