▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԳՐՔԵՐ ԿԱՐԴԱՑԵՔ, պարոնայք ՄԱՍՈՆԱՀԱՅԵՐ, այլ ոչ տառասխալներով լցված սեփական պատի թերթիկները...

Եւ այս մարդն ինձ սպառնում էր դատի տալ "Սարդարապատ deja vu" ֆիլմիս համար...Եւ այս մարդը Հայ Ազգայնականների կուսակցություն էր հիմնել... Եվ այս մարդը Կինոտունը ծախեց, հետն էլ Դիլիջանում գտնվող կինոմիության հանգստավայրը: Եւ այս մարդը "Մեկ ազգ"

ստորագրությամբ անգրագետ պաստառներ էր կպցնում քաղաքի պատերին: Լավ, սա մի կողմ, ասեմ որպես ռուս գրականության մասնագետ` Լեւ Տոլստոյը մասոն չեր, բավական է կարդալ "Պատերազմ եւ խաղաղություն" վեպում ծաղրանքով նկարագրված մասոնական ծեսերը, որոնցից զզվեց ու հիասթափվեց նրա հերոս`Պիեր Բեզուխովը: Գրքեր կարդացեք, պարոնայք "մասոնահայեր", այլ ոչ տառասխալներով լցված սեփական պատի թերթիկները...
ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ` ֆեյսբուքյան իր էջից
Հիշեցնենք, որ ռեժիսոր Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանը Report.am-ին տված հարցազրույցում հաստատել էր, որ ինքը մասոնների գերագույն հայոց օթյակի`  "Ազատ քարտաշների գերագույն օթյակի" անդամ է և հերքել է այն մեղադրանքները, թե իրենք նախագահական ընտրություններին են պատրաստվում, ասելով՝ ըստ մասոնական օրենքի, մասոնն  իրավունք չունի խառնվելու պետության քաղաքական, տնտեսական գործերին.
Report.am-ի հարցազրույցը Ռուբեն Գևորգյանի հետ կարող եք կարդալ ստորև. 

-"Մասոն" բառը սովորաբար առաջացնում է բացասական էմոցիաներ, որոնք եկել են դեռ ցարական Ռուսաստանի "ախրանկայից", սովետից, ՊԱԿ-ից: Եթե ասեմ ձեզ, որ Վոլտերից սկսած Տոլստոյ, Լեոնարդո Դա Վինչի, Բեթհովեն, Մոցարտ մասոն են եղել, ուրեմն ի՞նչ՝ չե՞ն իմացել դրա բացասական կողմերի մասին:

-Այդ հայտնի անուննե՞րը ձեզ ոգևորեցին մասոն դառնալ: 

-Ոչ, գաղափարները:

-Հատկապես ո՞ր գաղափարները:

- Եղբայրության գաղափարը, մասոնը մասոնին պետք է եղբայր լինի: Մասոններն ամբողջ աշխարհում պետք է հարմոնիա հաստատեն: Մարդիկ պետք է կիրթ լինեն: Ինչքան դրական, լավ բաներ կան, դրանք հենց մասոնական թեզերն են: Օթյակում իրար բարև են տալիս, լավ են վերաբերվում, օգնում են: Մասոնության հիմնական նպատակը տալն է, ոչ թե վերցնելը:

-Ումի՞ց կամ որտեղի՞ց են ստանում, որ հետո էլ տալիս են:

- Հավաքում ենք` տալիս ենք, ուսանողների վարձն ենք մուծում…

- Բարեգործական կազմակերպությո՞ւն եք այսինքն:

-Ոչ, բայց բարեգործությունը մասոնության հիմնաքարերից է:

-Իսկ մյուս հիմնաքարերը որո՞նք են:

-Մասոնը պիտի հավատացյալ լինի:

- Այսինքն՝ դուք հավատացյալ եք և մասո՞ն:

-Բա ոնց:

-Կարո՞ղ եք ասել, բացի Ձեզանից, ուրիշ ովքե՞ր են ձեր օթյակի անդամ:

- Մասոնը իրավունք չունի մեկ այլ մասոնից հետաքրքրվելու: Դա գաղտնի է պահվում:

-Փաստորեն դուք բաց կառույց չեք:

-Բացը բաց ենք: Բայց մեր կանոնադրությունն է այդպես, որ գալիս է հազարամյակից: Փակ ենք պահում, որ լուսամուտից կեղտ չլցվի և չարատավորի մասոնի բարի անունը:

-Ծանո՞թ եք Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների երկարամյա գործակալ Ջոն Քոլեմանի "300-ի կոմիտեն-համաշխարհային կառավարության գաղտնիքները" գրքին, որտեղ նա փաստերով խոսում է աշխարհի գլոբալ կառավարման ձգտող մասոնական առաքելության մասին:

- Դա "ֆալշիվկա" է:

- Իսկ Հայաստանում հատկապես ի՞նչ ծրագրեր եք իրականացնելու:

- Մասոնական օթյակները գաղտնի են պահում իրենց ծրագրերը: Դրանք չեն հրապարակվում, որպեսզի այլ նպատակներով մասոնական օթյակ ոչ ոք չթափանցի:

-Այդ դեպքում Դուք ինչպե՞ս եք ծանոթացել այդ ծրագրերին և որոշել դառնալ մասոն:

-Ով փնտրում է, նա գտնում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more